19 ապրիլի 2012 - 14:59 AMT
Աթուր Աբրահամը դարձել է WBO գոտու պարտադիր հավակնորդ

WBO-ն պաշտոնապես հայտարարել է, որ գերմիջին քաշային կարգում այդ կազմակերպության գոտու պարտադիր հավակնորդ է համարվում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Այդ որոշումը Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը կայացրեց այն բանից հետո, երբ Ջորջ Գրովսը վնասվածքի պատճառով հրաժարվեց Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտից:

Գրոուվզը, լինելով Մեծ Բրիտանիայի և Բրիտանական Համագործակցության գործող չեմպիոն, պետք է հանդիպեր Շտիգլիցի հետ մայիսի 5-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար իր առաջին մենամարտում: