19 ապրիլի 2012 - 15:25 AMT
Ռուսաստանի հետ կստորագրվի գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության համաձայնագիր

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և «Միավորված ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Միխայիլ Պողոսյանն ապրիլի 20-ին կստորագրեն հնգամյա գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության համաձայնագիր: PanARMENIAN.Net-ին ԳԱԱ-ից տեղեկացրել են, որ դրա նպատակն է աջակցել միմյանց` լուծելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ավիաշինական համալիրի պահպանման, մրցունակության բարձրացման ու գիտաարտադրական պոտենցիալի զարգացմանն ուղղված խնդիրները:

Միխայիլ Պողոսյանը հանդես կգա զեկույցով: Վերջինիս մասնակցությամբ նախատեսվում է նաև Ռադիկ Մարտիրոսյանի և առաջատար գիտնականների համատեղ մամուլի ասուլիսը: