19 ապրիլի 2012 - 15:26 AMT
Մաշտոցի պուրակում այսօր նախատեսվում է հանդիպում ֆրանսիացի ակտիվիստների հետ

Այսօր ժամը 19.30-20.30 Մաշտոցի պուրակում կազմակերպվելու է էկո-քննարկում ֆրանսիացի ակտիվիստներ Մանդին Բուքարի և Ուիլիամ Բերբոյի հետ՝ Histoire Recyclables (Վերածնվող պատմություններ) կազմակերպությունից:

Մանդինը և Ուիլիամը բնական ռեսուրսների տնօրինման, ջրային պաշարների և բնապահպանական առողջության մասնագետներ են: Նրանք պատմելու և ցուցադրելու են Լաոսից Հայաստան իրենց ճամփորդությունը` Չինաստանով, Սիբիրով, Մոնղոլիայով, Միջին Ասիայով ու Վրաստանով, և այս ճանապարհին իրենց իրականացրած նախագծերը, որոնք վերաբերվում են ջրային ռեսուրսներին, թափոններին, կենսաբազմազանությանը և էներգիայի տնօրինմանը: