19 ապրիլի 2012 - 15:27 AMT
«Հույսի տան» պահեստում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 18-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահնմաններում, հրդեհ է բռնկվել Մուսալեռ գյուղում գտնվող «Հույսի տուն» բարեգործական կազմակերպության պահեստում, ինչի հետևանքով մասամբ այրվել է պահեստում եղած սննդամթերքը, կահույքը և հագուստներ: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.26-ին, 5 մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհի առաջացման պատճառները և նյութական վնասի չափը պարզվում են: Կատարվում է քննություն: