19 ապրիլի 2012 - 16:09 AMT
Ապրիլի 21-ին Երևանում կբացվի ArmBookExpo-ն

Ապրիլի 21-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում բացվելու է ArmBookExpo գրքի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանում և արտերկրում տպագրված հայերեն և այլալեզու գրականություն, որն էլ ամբողջովին կնվիրվի Հայաստանի ազգային գրադարանին: Հրատարակվել է էքսպոն ամփոփող 5 օրինակ կատալոգ-տեղեկատու: Միջոցառման շրջանակում կանցկացվեն գրքին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ` հրատարակությունների շնորհանդեսներ, դասախոսություններ, փոքրիկ շնորհանդեսներ, Կասկադի արտաքին հարթակներում և Գաֆեսճեանի քանդակների պարտեզում կանցկացվեն բացօթյա ընթերցումներ, քննարկումներ, թեմատիկ նկարչություն: