19 ապրիլի 2012 - 16:13 AMT
«Լավագույն կառավրիչները» կվերապատրաստվեն Սթենֆորդի համալսարանում

ՏՏ ոլորտի «Լավագույն կառավրիչ» ամենամյա մրցանակաբաշխությունը մենկարկել է: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեցին մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահն ու անդամները: Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են ՀՀ-ում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում: Մրցույթի դիմելու վերջնաժամկետը ապրիլի 21-ն է: Հաղթողները կհայտատարվեն մայիսի 15-ին: Իսկ արդեն օգոստոս ամսին Սթենֆորդի համալսարանում հաղթող 3 մասնագետների համար տեղի կունենա վերապատրաստման դասընթաց:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ հովանավորելով ՏՏ մենեջերների մասնակցությունը, ակնկալում են, որ մրցույթի հաղթողները վերադառնալով հետ, կդառնան Հայաստանում նորարարության ոլորտում առաջատարներ. «Վերապատրաստումը երկարաժամկետ զգալի ազդեցություն կունենա ոչ միայն այն ընկերության վրա, որոնցից ընտրվել են մենեջերները, այլև ամբողջ ոլորտի վրա` երկրի մակարդակով: Դասընթացը կնպաստի ամբողջ ՏՏ ոլորտի զարգացմանը»: «Այսօր արդեն ակնհայտ է, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը և այս առումով էական դեր ունի ՏՏ մասնագետների կրթական և վերապատրաստման համակարգը: Եվ այս ծրագրի իրականացմամբ` մենք մեծապես օգնում ենք թե´ տեղական կազմակերպություններին, թե´ ընդհանուր ոլորտի զարգացմանը»,-ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Վարդան Նիկոյանը:

Մրցույթի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորել գործարար կառավարման սկզբունքներ, փորձարկել իրենց բիզնեսի հեռանկարներն ու նորարարական մտածողությունը, ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ, կառուցել մասնագիտական հարաբերություններ: