19 ապրիլի 2012 - 16:16 AMT
Անդրեա Բոչելիի համերգն ունենալու է«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագիրը

Անդրեա Բոչելիի երևանյան համերգը կրելու է «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագիրը, մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Բոչելին ելույթ է ունենալու ապրիլի 22-ին, ժամը 20.00-ին Ազատության հրապարակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի հետ: Ելույթը նվիրվում է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:

Աշխարհահռչակ տենորը կատարելու է տարբեր դարաշրջանների երգեր` Գաետանո Դոնիցետիից մինչև Նինո Ռոտա:

Համերգի աջակիցներն են «ԳեոՊրոմայնինգ», «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները: