19 ապրիլի 2012 - 17:12 AMT
Դոնի Ռոստովում տեղի կունենա «Ցեղասպանություն՝ հանցագործություն մարդկության դեմ» միջազգային համաժողովը

Ապրիլի 20-ին Դոնի Ռոստովում տեղի կունենա «Ցեղասպանություն՝ հանցագործություն մարդկության դեմ» միջազգային գիտագործնական համաժողովը, հաղորդում է miasin.ru-ն: Համաժողովում հանդես կգան Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր-Թադեոսը (Ավագյանը), Օրենսդրական ժողովի պատգամավոր, Նիկոլայ Կուզնեցովը՝ «Ռոստովի պետական տնտեսական համալասրանի» ռեկտորը, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը և այլն:

Նախատեսվում է մի քանի զեկույցներ լսել տարբեր թեմաներով: «Հայոց ցեղասպանության միջազգային-իրավական ասպեկտներ»՝ «Սպեկտրում» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վլադիմիր Վարդանյան, «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը և Ռուսաստանի քաղաքականությունը»՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության» ամբիոնի վարիչ Արմեն Մարուքյանը, «Հայկական հարցն աշխարհի գլոբալիզացիայի գործընթացում»՝ Հարավային դաշնային համալսարանի արտաքին տնտեսական կապերի և էկոնոմիկայի ինստիտուտի դասախոս Սենիկ Ավանեսյանը և այլն: