19 ապրիլի 2012 - 17:31 AMT
Երևանում կբացվի «Մաշտոցի պուրակի 70 օրվա խրոնոլոգիան» խորագրով ֆոտոցուցահանդեսը

Ապրիլի 21-ին՝ ժամը 17:00-ին, «ԿԱԶԱ» հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կներկայացվի «Մաշտոցի պուրակի 70 օրվա խրոնոլոգիան» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն պայքարի ողջ ընթացքն արտացոլող 100 լուսանկարներ։ Ցուցահանդեսին նախատեսվում է նաև պայքարի ակտիվ մասնակիցների ներկայությունը, նրանք կպատասխանեն ներկաների հարցերին: