19 ապրիլի 2012 - 18:26 AMT
ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզն արդեն հասանելի է Apple Store-ում և Android Market-ում

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկեց նոր ժամանակակից ծառայություն` ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ, որը մշակվել է ՎՏԲ խմբի «Մուլտիկարտա» ՍՊԸ պրոցեսինգային ընկերության կողմից: Առցանց քարտեզը, որում նշված են ՎՏԲ խմբի շուրջ 7 200 բանկոմատների հասցեներ, արդեն հասանելի է IPhone և Android հեռախոսների համար և ներկայացված է Apple Store-ում և Android Market-ում:

Այս նորագույն ծառայությունը ստեղծում է ՎՏԲ Խմբի հաճախորդների սպասարկման նոր հնարավորություններ: Սա ինտերակտիվ քարտեզ է, որի միջոցով հաճախորդները ցանկացած պահի և ցանկացած վայրում կարող են ստանալ տեղեկատվություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների հասցեների մասին, ինչպես նաև հետիոտնային կամ ավտոմեքենայի կարճ երթուղին դեպի մոտակա բանկոմատը:

«Միասնական բանկոմատային ցանցը» թույլ է տալիս Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում ՎՏԲ Խմբի բանկերի, ինչպես նաև Ռուսաստանում ՎՏԲ 24 բանկի քարտապաններին դրամական միջոցները կանխիկացնել ՎՏԲ խմբի և ՎՏԲ 24 բանկերի բանկոմատներից «տեղական» պայմաններով` անկախ ժամանման երկրից:

Նոր ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հեռախոսի մեջ ներբեռնել Google Play ծրագիրը (Android տարբերակի հեռախոսի համար) կամ AppStore (iPhone հեռախոսի համար), որոնման մենյույում հավաքել` «ВТБ» բառը և, ընտրելով «ՎՏԲ բանկոմատներ» բաժինը` հաստատել այն հեռախոսում: «ՎՏԲ բանկոմատներ» ծրագիրը իրենից ներկայացնում է նոր և հարմարավետ գործիք ՎՏԲ խմբի հաճախորդների համար:

«Վերջին ժամանակներս մեր կյանքում զգալի տեղ են գրավելնոր տեխնոլոգիաները, իսկ սմարթ հեռախոսները դարձել են նրա անբաժանելի մասը: Նրանք զգալիորեն կրճատել են բանկային սպասարկման ոլորտում Բանկ-Հաճախորդ հարաբերություններում առկա սահմանները: ՎՏԲ Խումբը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը բանկային սպասարկման համակարգում: Մեր նպատակը Հաճախորդի որակով և արդյունավետ սպասարկումն է:»,- ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Գուսևը: