19 ապրիլի 2012 - 20:12 AMT
Ռուսաստանի քաղաքներում ապրիլի 24-ին կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռուսական քաղաքներում տեղի կունենան միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

Այսպես, ապրիլի 24-ին Պսկովում Ալեքսանդր Նևսկու տաճարում տեղի կունենա անմեղ զոհերի հիշատակի պատարագ, ինչպես նաև կգործի ոչ մեծ ֆոտոցուցահանդես:

Ապրիլի 24-ին Սարատավում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ կկայանա ցույց: Ակցիայի կազմակերպիչն է «Ռուսաստանի Հայերի միության» տարածաշրջանային բաժանմունքը:

Վոլոգդայում ապրիլի 24-ին նույնպես տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ:

Ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում նույնպես կկայանան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցին, ժամը 16:00-ին կմատուցվի պատագար Սբ. Եկաատերինայի եկեղեցում և կկայանա սգո ցույց, որից հետո տեղի կունենա «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստների երթը: