19 ապրիլի 2012 - 20:15 AMT
ԿԸՀ-ն քննարկել է առաջիկա ԱԺ ընտրությունների մասնակիցների ապրիլի 1-ից 17-ին կատարած մուծումները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօրվա արտահերթ նիստում քննարկել է 2012թ. մայիսի 6-ի Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքները` ապրիլի 1-ից 17-ի համար:

Նիստի ընթացքում ներկայացվել է նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների, ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար ծախսված գումարի (շուկայական արժեքով) ընդհանուր չափի, այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամներից կատարված ծախսերի փաստացի չափի, հիմնադրամների միջոցներից կատարված` հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամների միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամներում մնացած միջոցների, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ձեռք բերման հետ կապված, դեռ չվճարված, դրամական պարտավորությունների չափի մասին տեղեկատվություն: Այս մասին հաղորդում է ԿԸՀ մամլո ծառայությունը: