«Ժառանգություն». Ընտրությունների վերահսկման շտաբին մեր միանալ-չմիանալը մտացածին շահարկումների առիթ է տալիս

«Ժառանգություն». Ընտրությունների վերահսկման շտաբին մեր միանալ-չմիանալը մտացածին շահարկումների առիթ է տալիս

PanARMENIAN.Net - Ընտրությունների վերահսկման միասնական շտաբին «Ժառանգության» միանալ-չմիանալու հարցը որոշ շրջանակներում շարունակում է մտացածին շահարկումների և տարբեր քաղաքական գործիչների տարատեսակ մասնավոր զրույցների նենգափոխման և դրա հիման վրա արված մեկնաբանությունների առիթ տալ: Այդ մասին ասվում է ապրիլի 19-ին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ: Շտաբը նշում է, որ դա համարում է «Ժառանգությանը» անպտուղ խոսակցությունների հորձանուտը ներքաշելու փորձ:

««Ժառանգության» նախընտրական շտաբը վերահաստատում է իր կողմից ազատ և արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ապրիլի 12-ին արված հայտարարության մեջ ամրագրված դրույթները, որոնցով հստակ նշվում էր, թե ինչ պայմանների առկայության դեպքում «Ժառանգությունը» կարող էր մասնակցել նշված շտաբի գործունեությանը: Վերը նշված հայտարարությամբ մենք նաև հաջողություն ենք մաղթել նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին և լծվել մեր գործին` անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում` ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար: Մենք նաև վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև ցանկացած ձևաչափով ստեղծված կառույցներին` անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից»,- նշում է կուսակցության նախընտրական շտաբը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---