Լևոն Զուրաբյանը Եվգենի Սլոբոդայի հետ քննարկել է ընտրությունների օրինականության վերահսկման միջոցները

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացներին, ընտրացուցակների ուռճացմանը, արդեն տեղի ունեցած խախտումներին առնչվող հարցեր և, մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերը:

Քննարկվել են նաև ընտրությունների օրինականության վերահսկման արդյունավետ միջոցներն ու այդ կապակցությամբ Սլոբոդայի ղեկավարած դիտորդական առաքելության անելիքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---