20 ապրիլի 2012 - 10:38 AMT
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի այցելության պահին Վայքում փակ են եղել բոլոր դպրոցները

«Հրապարակ» թերթը գրում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին այցելել է Վայոց ձոր, որտեղ ևս կոչ է արել ընտրել Հանրապետականի թեկնածուին` «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին: Վայք քաղաքում տեղի ունեցած հանդիպումը շատ կարճ է տևել, սակայն ուշագրավ է եղել նրանով, որ հանդիպման մասնակիցների գերակշիռ մասը դպրոցականներ են եղել: Այցելության պահին փակ են եղել բոլոր դպրոցները, իսկ ուսուցիչներն ու դպրոցականները պաստառներով կանգնած են եղել հրապարակում: Աշակերտներից մեկն ասաց, որ իրենց չեն ստիպել գնալ հանդիպմանը, սակայն այլ տարբերակ էլ չեն թողել` դասերն ընդհատել են, իսկ դպրոցներն էլ փակ են եղել: