20 ապրիլի 2012 - 12:06 AMT
Ապրիլի 20-ին Բուլղարիայում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը

Ապրիլի 20-ին Բուլղարիայում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը, որտեղ խաղարկվելու են ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ուղեգրեր կստանան միայն առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնողները:

Մինչև 60 կգ քաշային կարգում Նարեկ Սանոյանը քառորդ եզրափակչում կպայքարի Վալենտին Պոպեսկու-Սելահատտին Կիլիկասլլայան զույգի հաղթողի դեմ: 2012թ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) 1/8 եզրափակչում կհանդիպի Ստեվեն Գրաֆին (Շվեյցարիա), Սուրեն Մարկոսյանը (74կգ ք/կ) ևս պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչում, նրա մրցակիցը կլինի Ադամ Սավտիև (Ռուսաստան)- Օլեգ Բիլոցերկիվսկի (Ուկրաինա) զույգի հաղթողը:

Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ) 1/8 եզրափակչում կհանդիպի Էգզոն Շալային (Ալբանիա), իսկ Էդգար Ենոքյանը` (96կգ ք/կ) Վրաստիսլավ Չոտասին (Չեխիա):

Ազատ ոճի հայ ըմբիշներից ուղեգիր ունի միայն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ): Եվս երկու վարկանիշային մրցաշարեր տեղի կունենան Չինաստանում և Ֆինլանդիայում: