20 ապրիլի 2012 - 14:44 AMT
Արմեն Մազմանյան. ՀԱԿ-ի պահվածքը «քուչայական քաղաքականություն է»

ՀԱԿ-ի պահվածքը «քուչայական քաղաքականություն է», այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Նրա խոսքով, հենց ՀՀՇ-ն ապամոնտաժեց Հայաստանի ծանր արդյունաբերությունը, սակայն, այնուամենայնիվ, «ՀԱԿ-ում կան մեր կյանքի անցյալից ազնիվ մարդիկ, ովքեր ավելի շատ մոլորյալներ են»:

«Ես պետականամետ եմ, ոչ թե իշխանամետ: Ես սկզբունքորեն ՀՀՇ-ն համարել եմ ազգային չարիք և միշտ ունեցել եմ խնդիրներ»,-ասաց ռեկտորը: Նա նաև հիշեցնում է, որ ՀՀՇ-ն մի ամբողջ կուսակցություն էր բանտարկել, և այժմ չի ուզում պատասխան տալ:

Մազմանյանի կարծիքով այսօր ազգային պահպանողական լիբերալիզմի հենքի վրա են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: