20 ապրիլի 2012 - 16:11 AMT
Մոսկվան վստահ է, որ «Սիրիայի բարեկամները» միայն խորացնում են ընդդիմության և կառավարության միջև տարաձայնությունները

Ռուսաստանի կառավարությունը համարում է, որ Փարիզում «Սիրիայի բարեկամների» հանդիպումն ուղղված է Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև տարաձայնությունների խորացմանը: ՌԴ ԱԳՆ-ը հաղորդել է, որ նկատի ունենալով այն, որ «Սիրիայի բարեկամների» նիստը Փարիզում խաթարում է Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունը, Մոսկվան բոյկոտում է այդ հանդիպումը:

ԱԳՆ հայտարարությունում ասվում է. «Երևում է, Փարիզում հանդիպումը նպատակ չունի հիմք գտնել Սիրիայում ներքին բանակցություններ հաստատելու համար, այլ այդ նիստի նպատակն է խորացնել ընդդիմության և կառավարության միջև հակասությունները Դամասկոսի միջազգային մեկուսացումն ավելացնելու միջոցով»: