20 ապրիլի 2012 - 15:35 AMT
Արցախում մեկնարկում է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը

Այսօրվանից մեկնարկում է հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը, որը կավարտվի մայիսի 5- ի ժամը 18։00-ին։

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ թեկնածությունն առաջադրվում էր նախաձեռնող խմբի կամ կուսակցության կողմից, այս ընտրություններում թեկնածուները հնարավորություն ունեն ինքնաառաջադրվել։

Ի դեպ, ինքնաառաջադրվելու մասին արդեն հայտարարել է գործող նախագահ Բակո Սահակյանը։ Նրանից բացի առայժմ ոչ ոք թեկնածություն առաջադրելու մասին հայտարարություն չի արել։

Նախագահի թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 19-ը, որից հետո էլ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:

Այժմ սկսված է դիտորդների եւ լրագրողների հավատարմագրման գործընթացը։ Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրեցին ԼՂՀ Կենտրոնական ընտրականկան առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ դեռեւս դիմող չի եղել։

Հանձնաժողովը հրապարակել է նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի գների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ վճարովի եթերաժամի 1 րոպեն Հանրային հեռուստատեսությունում կարժենա 35 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ), իսկ ռադիոյում՝ 20 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ)։

Ինչ վերաբերում է անվճար եթերաժամին, ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի եթերաժամերից ոչ ավելի, քան 30-ական րոպե։