Իրանի ափերի մոտ մարտական հերթապահություն են իրականացնում թևավոր հրթիռներով ԱՄՆ նավերը20 ապրիլի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նավերի խմբավորումը, որը մարտական հերթապահություն է իրականացնում Իրանի ափերի մոտ, ներկայումս «Տոմոհավկ» տիպի 430 թևավոր հրթիռ ունի 1,6 հազար կմ հեռահարությամբ: ԱՄՆ ՌԾՈւ իրազեկման ծառայությունը հայտնել է, որ այժմ Պարսից ծոցում է գտնվում ավիակիրների հարվածային խումբը: Ավիակիրների ևս մեկ խումբ տեղակայված է Արաբական ծովի հյուսիսային մասում: Բացի այդ, նույն տարածաշրջանում է գտնվում նաև ատոմային «Ջորջիա» սուզանավը 154 թևավոր հրթիռով: Ըստ փորձագետների, առկա հրթիռների քանակը բավարար է, ռազմական գործողությունների դեպքում Իրանի ՀՕՊ բոլոր հիմնական միջոցները շարքից դուրս բերելու համար: Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողության առաջին իսկ օրերին ամերիկյան նավերից ու սուզանավերից արձակվել է մոտ 110 թևավոր հրթիռ, հայտնում է Ինտերֆաքսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |