20 ապրիլի 2012 - 16:46 AMT
Բրազիլիան կդառնա առաջին երկիրը, որտեղ կվաճառվեն Mozilla սմարթֆոնները

Բրազիլիան կդառնա առաջին երկիրը, որտեղ վաճառքի կհանվեն Boot to Gecko օպերացիոն համակարգի բազայի վրա ստեղծված սմարթֆոնները, հաղորդում է Ztop բլոգը: ՕՀ մշակումն իրականացնում է Mozilla-ն: Սմարթֆոնների թողարկման մասին պատմել է ընկերության ղեկավար Գերի Կովաչը Սան Պաուլուում մամլո ասուլիսում:

Սմարթֆոնները, որոնց բնութագրերը և արտադրողը չեն նշվում, կթողարկվեն 2012-ի վերջին կամ 2013-ի սկզբին: Սմարթֆոնները վաճառվելու են առանց կոնկրետ բջջային օպերատորի և արժենալու են այնքան, որքան «սովորական» բջջային հեռախոսը:

Mozilla-ի գործընկերը կդառնա Telefonica օպերատորը: Կովաչը չի նշել, թե պլանավորում է արդյոք նախագիծը դուրս բերել այլ շուկաներ բացի բրազիլականից, հաղորդում է Lenta.ru-ն: