20 ապրիլի 2012 - 17:29 AMT
Եվրոպական ընկերությունները կոչ են անում Թեհրանին չեղյալ հայտարարել եվրոպական ապրանքների ներկրման արգելքը

ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպությունն անցյալ շաբաթ հայտարարել է 100 եվրոպական ընկերություններից ապրանքների ներկրումը դադարեցնելու մասին: Այդ մասին հաղորդել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Համիդ Սաֆդելը: Նրա խոսքով, տվյալ քայլը ձեռնարկվել է ի պատասխան ԵՄ միակողմանի տնտեսական պատժամիջոցների, որոնք ներմուծվել են Իրանի դեմ, հաղորդում է IRNA-ն:

«Մի քանի օրվա ընթացքում ընկերությունների մեծամասնությունը, որոնց նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, պաշտոնական խնդրանքով դիմել են մեզ որոշումը վերանայելու համար: Եվրոպական պետությունների որոշումն Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին հապճեպ էր, և ինչպես մենք սպասում էինք, հիմնական վնասը հասցվել է հենց նրանց»: