Ստեփանակերտում կներկայացվի ռուս ռեժիսորի «Եթե բոլորը…» ֆիլմը Ղարաբաղում հետպատերազմյան կյանքի մասին

Ստեփանակերտում կներկայացվի ռուս ռեժիսորի «Եթե բոլորը…» ֆիլմը Ղարաբաղում հետպատերազմյան կյանքի մասին

PanARMENIAN.Net - Արցախի մայրաքաղաքում ապրիլի 27-ին կկայանա ռուս ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը:

Ինչպես գրում է «Կովկասյան հանգույցը», ֆիլմում անդրադարձ է կատարվում ղարաբաղյան թեմային: Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցադրությունը նվիրված է մայիսի 9-ի եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձին և Շուշի քաղաքի ազատագրման օրվան:

Նախարարությունից հաղորդել են, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Արցախի Երիտասարդության պալատում:

«Եթե բոլորը…» ֆիլմի սյուժեն, որը նկարահանվել է երկու տարվա ընթացքում, ներկայացնում է կյանքը ղարաբաղյան հակամարտությունից հետո, ֆիմում գործողությունները ծավալվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Ֆիլմը ստեղծվել է Time production ընկերության կողմից, որի հիմնադիրն է սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 27-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---