Իրանը կկրճատի նավթի արտահանումը Եվրոպա, եթե Թեհրանի դեմ պատժամիջոցները պահպանվեն

Իրանը կկրճատի նավթի արտահանումը  Եվրոպա, եթե Թեհրանի դեմ պատժամիջոցները պահպանվեն

PanARMENIAN.Net - Իրանը կկրճատի նավթի արտահանումը բոլոր եվրոպական երկրներ, եթե նրանք չեղյալ չհայտարարեն Թեհրանի դեմ ընդունված պատժամիջոցները Բաղդադում բանակցությունների հերթական փուլից հետո, նախօրեին հաղորդել է Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին, հաղորդում է Mehr-ը:

Ստամբուլում ապրիլի14-ին Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա) միջև միջուկային թեմայով բանակցություններից հետո, որոնք բնութագրվել են որպես դրական, կողմերը պլանավորում են հանդիպել Բաղդադում մայիսի 23-ին:

Նախարարն ասել է, որ Իրանի Ազգային նավթային ընկերությունը նոր պայմանագրեր է ստորագրել որոշ հաճախորդների հետ, և եթե նավթի արտահանումը Եվրոպա ամբողջությամբ դադարեցվի, Իրանը կունենա մի քանի այլընտրանքային գնորդներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---