20 ապրիլի 2012 - 20:22 AMT
Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը Օլիմպիական ուղեգիր է նվաճել

Եվրոպայի 2012թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66կգ) Սոֆիայում ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում դուրս է եկել եզրափակիչ և արդեն ապահովել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիրը:

1/4 եզրափակչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է Յան Կեաբանին (Ռումինիա), իսկ կիսաեզրափակչում առավելության հասել Մարտին Սեբաստիանի (Գերմանիա) հանդեպ: Սաֆարյանը հաղթանակ է տարել երկու մրցափուլերում 4:2 հաշվով:

Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ալի Շաբանաուն (Բուլղարիա): Հիշեցնենք, որ վարկանիշային մրցաշարում 1-2-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները իրավունք են ստանում ելույթ ունենալու ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ: Հայ ազատ ոճայիններից Լոնդոնում ելույթ կունենա նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ):

Վարկանիշային առաջնության եզրափակչում Սաֆարյանը կհանդիպի Ալի Շաբանաուի հետ Բուլղարիայից: