20 ապրիլի 2012 - 21:03 AMT
Ռուսաստանի նոր վարչապետի թեկնածությունը կարող է դիտարկվել մայիսի 8-ին

Ռուսաստանի Պետական Դուման մայիսի 8-ին ծրագրում է լրացուցիչ լիագումար նիստ անցկացնել: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով ՌԴ նախագահի ստորին պալատի տվյալների բազային:

Այդ օրը, հնարավոր է, քննարկման կառաջադրվի Ռուսաստանի Դաշնության կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը:

Դրանից մեկ օր առաջ` մայիսի 7-ին, սպասվում է, որ տեղի կունենա ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: