Մոսկվան հանդես է գալիս Սիրիայի հանդեպ ԵՄ հերթական պատժամիջոցների դեմ

Մոսկվան հանդես է գալիս Սիրիայի հանդեպ ԵՄ հերթական պատժամիջոցների դեմ

PanARMENIAN.Net - Ռուսական կողմը հանդես է գալիս նոր պատժամիջոցների դեմ, որոնք Եվրամիությունը ծրագրում է Սիրիայի հանդեպ կիրառել երկուշաբթի օրը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով` Ռուսաստանը միջազգային իրավունքի տեսակետից անընդունելի է համարում Դամասկոսի հանդեպ միակողմանի պատժամիջոցների ընդունումը Եվրամիության կողմից:

Լուկաշևիչը նշել է, որ միջազգային պատժամիջոցների ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտոնությունն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---