Հայաստանի նախագահը ծանոթացել է ՀՀ Արագածոտնի մարզի վերականգնողական աշխատանքներին

Հայաստանի նախագահը ծանոթացել է ՀՀ Արագածոտնի մարզի վերականգնողական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին: Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս համայնքում Նախագահը ծանոթացել է նաև «Ագրոհոլդինգ Հայաստան» ընկերության տոհմային տնտեսության գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին:

Աշխատանքային այցի շրջանակում նախագահը նաև մասնակցել է Կոշի ամբուլատոր կենտրոնի բացման արարողությանը:

Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի ոչ միայն Կոշի, այլ նաև հարևան համայնքների բնակիչներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---