«168 ժամ». Իշխանություններին ուղղված Վ.Օսկանյանի քննադատությունը նրա անձնական կարծիքն է, ասում է Ծառուկյանը

«168 ժամ». Իշխանություններին ուղղված Վ.Օսկանյանի քննադատությունը նրա անձնական կարծիքն է, ասում է Ծառուկյանը

PanARMENIAN.Net - Ինչպես գրում է «168 ժամ» թերթը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եղեգնաձորում: Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որոնք, որպես կանոն, անմիջապես հերքվում են կուսակցության մեկ այլ ներկայացուցչի կողմից, ասել է, որ իշխանություններին ուղղված Վ.Օսկանյանի քննադատությունը նրա անձնական կարծիքն է: «Մենք հո տուն-տունիկ չենք խաղում: Այս քարոզարշավի ժամանակ ամենքը խոսում է իր մտածելակերպին ու պատկերացումներին համապատասխան ու արտահայտում են իրենց անձնական կարծիքը»:

Գագիկ Ծառուկյանը նաև հավելել է, որ կան հարցեր, որոնք քննարկվում են կուսակցությունում, ըստ այդմ համապատասխան որոշում է կայացվում ու հայտարարվում կուսակցական որոշման մասին: «Իսկ դրանից դուրս՝ ամենքը պատասխանում է իր պատկերացմանը համապատասխան»,-ասել է ԲՀԿ նախագահը, գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---