4 մայիսի 2004 - 19:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ
Հայաստանի Գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովիկ Հովեյանը նշանակվել է մշակույթի եւ երիտասարդության հարցվերով նոր նախարար: Երկրի նախագահի հրամանն այդ մասին պետության ղեկավարի մամուլի ծառայությունը տարածել է երեկ երեկոյան: Միաժամանակ Թամարա Պողոսյանն ազատվել է նախարարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր անցյալ տարվա հունիսից: Նշենք, որ կառավարական կոալիցիայի մեջ ընդգրկված Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների կողմից կնքված համաձայնագրի համաձայն` մշակույթի նախարարի թեկնածուին առաջարկում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: