Օբամայի ևս երեք թիկնապահների ազատել են աշխատանքից կոլումբիացի մարմնավաճառուհիների հետ սկանդալի պատճառով

Օբամայի ևս երեք թիկնապահների ազատել են աշխատանքից կոլումբիացի մարմնավաճառուհիների հետ սկանդալի պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաղորդել է ևս երեք աշխատակիցների պաշտոնանկության մասին, ովքեր առնչություն ունեն Կոլումբիայում մարմնավաճառների սկանդալի հետ: Ավելի վաղ գործակալությունը, որը զբաղվում է նաև ԱՄՆ նախագահի պաշտպանությամբ, հաղորդել էր առաջին երեք հրաժարականների մասին, որոնք կապված են այդ պատմության հետ:

Սկանդալը ծագել է անցած հանգստյան օրերին Բարաք Օբամայի՝ կոլումբիական Կարտահենա քաղաք ժամանելուց առաջ: Հաղորդվում է, որ շուրջ 20 թեթևաբարո կանայք զվարճացրել են գաղտնի ծառայության և Պենտագոնի աշխատողներին հյուրանոցում, որտեղ իջևանել էր ամերիկյան պատվիրակությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---