4 մայիսի 2004 - 19:09 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՄՏՔԵՐ ԿՓՈԽԱՆԱԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՈՐՈՇ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ» ՇՈՒՐՋ
Մայիսի 12-ին Ստրասբուրգում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման «որոշ գաղափարների» շուրջ: Այդ մասին լրագրողներին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով` հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Մենք կշարունակենք քննարկումները երկու երկրների նախագահների վարած բանակցությունների համատեքստում»,- ասել է նախարարը: Ընդսմին, նա չի հերքել լրագրողների այն ենթադրությունները, որ վերոհիշյալ գաղափարների տարրերը քննարկվել էին նախորդ հանդիպումներին: Այն հարցին, թե հայկական կողմի դիրքորոշման մեջ դիտվում են առաջխաղացումներ դեպի կառուցողականություն` Մամեդյաարովը պատասխանել է. «Այդ մասին ես կասեմ ձեզ մայիսի 12-ից հետո»: