«Ժառանգությունն» այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածու չունի, կպաշտպանի ընդդիմությանը

«Ժառանգությունն» այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածու չունի, կպաշտպանի ընդդիմությանը

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունն այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածու չունի, կպաշտպանի ընդդիմությանը: Այս մասին ապրիլի 21-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսյանը: Նա կոչ արեց ընտրողներին լսել, համեմատել ու ընտրել այն քաղաքական ուժին, որն ավելի հաշվետու և պատասխանատու է: «Եթե հաշվի առնենք «Ժառանգության» գործունեությունն, ապա ընտրողը պետք է համոզված լինի, որ մենք այլընտրանք ենք»,-ընդգծեց նա:«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ ակնկալում է իրական իշխանություն` ժողովրդի ընտրությամբ ու սահմանադրությանը համապատասխան: Անդրադառնալով միասնական շտաբի նիստերին չմասնակցելուն` Հովհաննիսյանն ընդգծեց, որ հաղորդակցության ուղիները բոլորի հետ բաց են: «Ժառանգությունը» չի հրաժարվել միասնական շտաբից, այլ ցանկացել է ուժեղացնել ու հզորացնել այդ շատ կարևոր կառույցը: Եթե այն կրեր քաղաքական ուժերի առաջնորդներից անգամ չորսի ստորագրությունը, ապա դա կվկայեր, որ այս ընթացքում արտահայտվող ցանկացած կարծիք ամբողջական է և ներկայացվում է առաջնորդի պատասխանատվությամբ»,- պարզաբանեց նա:

«Ժառանգության» առաջնորդն այսօր նախատեսել էր հանդիպումներ Աջափնյակում, Դավթաշենում և Արաբկիրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---