Վրաստանում նշեցին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը21 ապրիլի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Համերգի ընթացքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ ընթերցվեցին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի և ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղերձները: ՀՀ դեսպանն իր ուղերձում նշել էր. «Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև հաստատված է ամուր քաղաքական երկխոսություն, ինչը հատուկ վերաբերմունք է հաղորդում երկկողմ հարաբերություններին»: Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում, մասնավորապես` նշված էր. «Վրաստանում քաջածանոթ են հայ գրականության դասականներից շատերի` Հովհաննես Թումանյանի, Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններին, որոնցից շատերն ապրել և ստեղծագործել են Թբիլիսիում: Ուզում եմ ողջունել այն փաստը, որ հայ-վրացական մշակութային հարաբերությունները շարունակում են մեր նոր սերունդները: Հուսով եմ, որ ապագայում ևս տեղի կունենան վրացական և հայկական համույթների համերգներ, ինչն էլ ավելի կամրացնի մեր երկու ժողովուրդների միջև առկա ավանդական եղբայրությունն ու բարեկամությունը»: Համերգի ընթացքում, որպես երկու երկրների մշակութային համագործակցության բարձր մակարդակի և այդ ուղղությամբ տարվող քաղաքականության իրագործման խորհրդանիշ, ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալ փոխանցվեց Թբիլիսիի Փալիաշվիլիի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Վադիմ Շուբլաձեին` արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի համերգին ներկա էին Թբիլիսիում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և միջազգային առաքելությունների, Վրաստանի պետական, մշակութային և հասարակական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |