Վաղը Երևանում կնշվի «Առանց մեքենայի օրը»21 ապրիլի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ ապրիլի 22-ը կնշվի որպես «Առանց մեքենայի օր»: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են « Կանաչաստան» ՀԿ-ից` ժամը 14:00-ից ՀԿ-ն բնապահպանական միջոցառումներ կանցկացնի Բեյրութի փողոցում, Շահումյանի հրապարակի հարևանությամբ և հարակից Մանկական այգում: Միջոցառման ընթացքում նախատեսվում է բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն և խաղեր: Ցանկացողները կարող են բերել և վարել իրենց հեծանիվներն ու անվավոր չմուշկները: Այցելուները կծանոթանան նաև հեծանվային ճանապարհային նշաններին և երթևեկության կանոններին: Առանց մեքենայի օրը ամենամյա տոն է, որ նշվում է աշխարհի մեծ քաղաքներում` առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների: Ինչպես աշխարհի շատ քաղաքներում, այնպես էլ Երևանում նշվելու է Երկրագնդի օրը, որի կապակցությամբ ապրիլի 22-ին քաղաքի կենտրոնում կդադարեցվի ավտոմեքենաների երթևեկությունը և մարդկանց հնարավորություն կընձեռվի ազատորեն դուրս գալու փողոց` զբոսնելու, վազելու, խաղալու և վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |