23 ապրիլի 2012 - 12:59 AMT
Ընդդիմությունը հայտ է ներկայացրել` Մոսկվայում մայիսի 6-ին «միլիոնների երթ» անցկացնելու մասին

Ապրիլի 23-ի առավոտյան ընդդիմությունը Մոսկվայի կառավարություն է ներկայացրել հայտ` մայիսի 6-ին «արդարության համար միլիոնների երթ» անցկացնելու համար, ասվում է «Ձախ ճակատի» մամլո հաղորդագրությունում:

Ծրագրվում է ակցիան անցկացնել որպես երթ և հանրահավաք: Ընդդիմության երթը մեկնարկում է Հաղթանակի հրապարակից, Տվերսկայա փողոցով և կավարտվի հանրահավաքով Մանեժնայա հրապարկում: Մասնակիցները մտադիր են իրենց դժգոհությունն արտահայտել խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը, հիմնական կարգախոսները նույնն են մնացել: