23 ապրիլի 2012 - 11:16 AMT
Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը Դուբայի բաց առաջնությունում զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները

Շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մաքթումի գավաթում արդեն խաղացվել է 8 տուր: Ռոբերտ Հովհաննիսյանը այս տուրում ուժեղ է գտնվել Լիվիու-Դիետերա Նիսիպեանուից (Ռումինիա), Տիգրան Պետրոսյանը` Մարտին Կրավցիվից (Ուկրաինա), Դավիթ Պետրոսյանը` Էլմիր Միրզոևից (Ռուսաստան):

Վլադիմիր Հակոբյանը միավորներ է կիսել Յուրի Կուզուբովի հետ (Ուկրաինա), Զավեն Անդրիասյանը` Միխեիլ Մչեդիշվիլիի հետ (Վրաստան): Կարեն Գրիգորյանը միավորներ է կիսել Սերգեյ Վոլկովի հետ (Ռուսաստան), Ավետիք Գրիգորյանը` Նարանյան Հոպալի (Հնդկաստան), Գևորգ Հարությունյանը` Ալեքսանդր Կովչանի (Ուկրաինա):

Հակոբյանն ու Պետրոսյանն ունեն 6-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները: Մրցաշարի առաջատարն է Նորմունդս Միեզիսը (Լատվիա)` 6.5 միավորով:

Ապրիլի 23-ին կկայանա Դուբայի բաց առաջնության վերջին` 9-րդ տուրը: Մրցաշարի հաղթողը կստանա 10 հազար դոլար, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները` 7 և 4 հազար դոլար: Հաղթողին կպարգևատրի ինքը Շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մաքթումը: