23 ապրիլի 2012 - 11:45 AMT
Նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր

Սոչիում անցկացված Ռուսաստանի աթլետիկայի առաջնությունում նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նա նետել է նիզակը 59 մետր 12 սանտիմետր` 12 սմ-ով գերազանցելով պահանջվող ցուցանիշը և արժանանալով օլիմպիական խաղերին մասնակցելու պատվին:

21-ամյա Հարությունյանը Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան մարզադպրոցի սան է և պարապում է մարզիչ Իվան Սաֆոնովի ղեկավարությամբ :

Հայաստանը օլիմպիական խաղերի աթլետների մրցումներում կներկայացնեն գյումրեցի նիզականետորդներ Մելիք Ջանոյանը և Քրիստինե Հարությունյանը:

Հայ մարզիկներն արդեն նվաճել են 18 ուղեգիր, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը: