5 մայիսի 2004 - 18:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՑ ԵՐԵՔ ՆՈՐ ՎԱՐԿ
Համաշխարհային Բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել 32 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 3 վարկ տրամադրել Հայաստանին: 10,1 մլն դոլար արժողությամբ առաջին վարկը կօգտագործվի երկրի պետական կառավարման համակարգի արդիականացման համար: 20 մլն դոլար արժողությամբ ՀԲ երկրորդ վարկը կտրամադրվի Հայաստանի ջրամատակարարման համակարգի բարելավման համար եւ երրորդ` 1,7 մլն դոլարը կծառայի գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանը: