29 մարտի 2003 - 18:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՂԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Արդարություն» քաղաքական դաշինքը, որը ընդգրկում է Հայաստանի 9 ընդդիմադիր կուսակցություններ, դիմում է հղել ՀՀ Գլխավոր դատախազություն` պահանջելով դադարեցնել հետապնդումներն ու ձերբակալությունները ընդդիմության հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ: Դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է.«Հայկական իշխանությունների ապօրինի գործողությունները ի զորու չեն կանգնեցնելու համաժողովրդական շարժումը, որի միակ նպատակը հանրապետությունում արդարության վերականգնումն է»: