Նիկոլյա Սարկոզին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը 23 ապրիլի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ապրիլի 24-ին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Սարկոզին ելույթով հանդես կգա Փարիզի Երևանյան պուրակում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ և ամբողջ Ֆրանսիայի անունից ծաղկեպսակ կդնի Կոմիտասի արձանի մոտ: Ֆրանսիայի նախագահին կուղեկցի Հանրապետական գվարդիան: Նշենք, որ իր նախագահության ընթացքում Սարկոզին առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Ապրիլի 22-ին Ֆրանսիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ըստ քվեարկության արդյունքների երկրորդ փուլ են դուրս եկել Նիկոլյա Սարկոզին և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը: Օլանդը հավաքել է 28,4-29,3 տոկոս, Սարկոզին՝ 25,5-27 տոկոս: Աջակողմյան Մարին լը Պենի օգտին քվեարկել է ընտրողների 18,2-20 տոկոսը: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին: Ըստ հասարակական հարցման որոշ արդյունքների, երկրորդ փուլում Օլանդը առաջ կանցնի Սարկոզիից: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Օլանդի հաղթանակի դեպքում քաղաքական ուժերի դասավորությունը Եվրոպայում զգալիորեն կփոխվի: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |