ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջբուհական գիտաժողով է բացվել

ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջբուհական գիտաժողով է բացվել

PanARMENIAN.Net - Երևանի պետհամալսարանում այսօր բացվել է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջբուհական գիտաժողովը։ Այն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել են ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը և բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը։

Գիտաժողովի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունել են Երևանի պետհամալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Գիտաժողովի շրջանակում երիտասարդ ուսումնասիրողները մատնանշել են Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետևանքները։

Անդրադարձ է եղել Մեծ եղեռնի պատմաքաղաքական պայմաններին, դրանք դիտարկվել են պատմագիտության, հոգեբանության, իրավագիտության, սոցիոլոգիայի և այլ գիտությունների համատեքստում։

Գիտական համաժողովը կշարունակվի ապրիլի 25-ին։ Գիտաժողովի նյութերը հետագայում կտպագրվեն ժողովածուի տեսքով և կներկայացվեն հանրությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---