Գերմանիայի ալևիներ. Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք

Գերմանիայի ալևիներ. Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Համբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ երեկոն: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա էին տարբեր ազգությունները ներկայացնող ավելի քան 700 հյուրեր: Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԳԴՀ «Դաշինք 90/Կանանչներ» կուսակության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը: Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ թուրք հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա հայերի պատմության այս ողբերգական էջին: Ըստ բանախոսի` Հայոց ցեղասպանության հարցը պարտադիր պետք է ներառվի թուրքական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում, ինչը թույլ կտա թուրք հասարակությանը ծանոթանալ իր պատմությանը և անկաշկանդ քննարկել այն:

Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ ալևիների համայնքի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Ալի Երթան Թոպրակը: Նա նշեց, որ իր ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում թուրքական կառավարության` Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պրն. Թոպրակը նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք:

Ելույթներով հանդես եկան նաև ԳԴՀ ասորիների միության և ԳԴՀ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք նույնպես դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացվող պատմության վերանայման փորձերը:

Ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառման ընթացքում «Գայանե» երգչախումբը տիկին Գ. Գրովերի գլխավորությամբ կատարեց հայկական և եվրոպական հեղինակած համարներ: Երգչախմբի կազմում են հայ, գերմանացի և թուրք կատարողներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---