Սաֆրաստյան. ՌԴ-ն նույնպես պետք է քրեական պատասխանատվություն սահմանի Հայոց ցեղասպանության ժխտման համար

Սաֆրաստյան. ՌԴ-ն նույնպես պետք է քրեական պատասխանատվություն սահմանի Հայոց ցեղասպանության ժխտման համար

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի երկկողմ խնդիրն է, այլև միջազգային քաղաքական խնդիրը: Ինչպես «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, դրա վկայությունն է նաև Ադրբեջանի աննախադեպ ակտիվությունն այդ հարցում:

Սաֆրաստյանի կարծիքով` մոտակա տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի քաղաքական կողմի ակտիվացում է պետք ակնկալել: Այս կապակցությամբ նա նշել է, որ Ռուսաստանը նույնպես պետք է ակտիվանա այդ հարցում և մասնավորապես քրեական պատասխանատվություն սահմանի Հայոց ցեղասպանության ժխտման համարէ` հետևելով եվրոպական երկրների օրինակին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---