23 ապրիլի 2012 - 19:09 AMT
Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են համասեռամոլ դեռահասներին և էմոներին դպրոց հաճախել

Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են համասեռամոլ դեռահասներին, էմոներին և «տղամարդու հագուստով» աղջիկներին հաճախել հանրակրթական դպրոցներ և բուհեր, որպեսզի իրենց մեղսալի տեսքով չայլասերեն անմեղ պատանիներին և աղջիկներին, ովքեր հետևում են մահմեդական օրենքներին:

«Այդ միջոցի նպատակն այն ֆենոմենին հակահարված տալն է, որի տարածմամբ զբաղվում են որոշ ինտերնետ կայքեր»,- հաղորդում է «Աշ Շարք» սաուդյան թերթը: