6 մայիսի 2004 - 00:04 AMT
ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԻՆ
Հայաստանի համար նախատեսված բեռներով 63 վագոնները, որոնք արգելափակվել էին Աջարիայում ստեղծված իրավիճակի պատճառով, անցած գիշեր անվնաս հասել են նպատակակետին: Ինչպես հաղորդել են «Արմենպրես» գործակալությանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունում, ներկայումս Աջարիայում հայկական բեռներ չկան: