Ապրիլի 24-ին ՀՅ Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավ չի իրականացնի

Ապրիլի 24-ին ՀՅ Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավ չի իրականացնի

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ՀՅ Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավ չի իրականացնի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նախընտրական քարոզարշավից հրաժարվել է նաև «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այդ օրը մենք մտադիր ենք երթով շարժվել Ազատության հրապարակից դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ և ժողովրդի մասը լինել»,- հայտնել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

«Ժառանգությունը» ընտրությունների նախաշեմին միավորվել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցության` «Ազատ դեմոկրատների» հետ, որի ներկայացուցիչներն ընդգրկվել են «Ժառանգության» ընտրացուցակում: Ցուցակը գլխավորում են «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»)

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---