Երևանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Երևանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված ջահերով երթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը սկսվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ և կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի բլուրը: Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիրում ցույց կկայանա: Ակցիայի մասնակիցները հրկիզել են Թուրքիայի դրոշը` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշից էլ վառվել են ջահերը:

Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 13-րդ անգամ: Անցյալ տարի երթին պաշտոնապես մասնակցել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---