Օբաման դեռևս շանս ունի ապրիլի 24-ին կատարելու իր խոստումը` ճանաչելով Ցեղասպանությունը

Օբաման դեռևս շանս ունի ապրիլի 24-ին կատարելու իր խոստումը` ճանաչելով Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնաժմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը Հոլոքոստի ամերիկյան թանգարանում: «ԱՄՆ նախագահն ինքն է հերքել իր պարտավորությունը` «Այլևս երբեք», երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակից երկու օր առաջ իր խոսքում հիշատակել է տարբեր ժողովուրդների ցեղասպանությունները, սակայն լռել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության մասին: Մի ցեղասպանության, որը, լինելով դեռևս նախագահի թեկնածու, բազմիցս խոստացել է ճանաչել: Նախագահ Օբաման դեռևս շանս ունի ապրիլի 24-ին կատարելու իր խոստումը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, չնայած ամերիկյան օրենսդիրների «բերանները փակելու»` թուրքական քաղաքականությանը»,- ասել է Արամ Համբարյանը:

Համբարյանը նաև հիշեցրել է հայտնի պատմական փաստը, երբ Ադոլֆ Հիտլերը, ծրագրելով Հոլոքոստը, նկատել է. «Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածի մասին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---