24 ապրիլի 2012 - 10:28 AMT
Մոսկվայի հայ երիտասարդները ակցիա են կազմակերպել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 22-ին Հայ երիտասարդության ասոցիացիան զանգվածային ակցիա է կազմակերպել ի հիշատակ Հայոց ցեղասպանության: «Ակցիայի նպատակն էր ցույց տալ հայ երիտասարդության համախմբվածութունն ու ռուս հանրության ուշադրությունը սևեռել այդ հարցին»,-ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ:

Ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Մեծ մասը երիտասարդներ էին, ինչպես նաև տարբեր տարիքային խմբերի ու ազգությունների մարդիկ: Ակցիան բացվեց մեկ րոպե լռությամբ: Այնուհետև ակցիայի մասնակիցները հանեցին բաճկոնները և ամբողխը կարմիր գույն ստացավ՝ խորհրդանշելով երիտթուրքերի գործած ոճիրը: Այնուհետև մասնակիցները սև պաստառ պարզեցին, որի վրա գրված է. «1915թ. Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունեցող ոճրագործություն է: Արդարությունը կհաղթանակի»: